ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Եզդիների ցեղասպանության մասին կան անսպառ քանակությամբ վկայություններ»

«Եզդիների ցեղասպանության մասին կան անսպառ քանակությամբ վկայություններ»
23.02.2015 | 17:01

«Հայոց պատմություն» ֆիլմաշարի արտահերթ սերիան ներկայացնում է Հայաստանի 1878-1918 թվականների պատմությունը: Ֆիլմում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի տարածքում սպանվել են մեկուկես միլիոն հայ, 600 հազար ասորի, 300 հազար հույն, 200 հազար եզդի: Ռեժիսորը՝ Գեորգի Գևորգովն է: Սցենարի հեղինակը և խորհրդատուն՝ Վահան Տեր-Ղազարյանը:

Ազգային ժողովի «Ասորիների և հույների ցեղասպանությունը դատապարտող» օրինագծում նշված չէ եզդիների դեմ գործած ցեղասպանությունը: Պատճառը պատմական փաստերի բացակայությունն է: Խնդիրը քննարկման կիզակետում է: ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կան անսպառ քանակությամբ վկայություններ. «Եզդիները կոտորվել են քրդերի ձեռքով, բայց Օսմանյան կայսրության պատվերով ու թույլտվությամբ՝ զուգահեռ Հայոց ցեղասպանությանը: Եվ դա 15 թվականին չի եղել, անընդհատ է եղել ու այսօր էլ շարունակվում է»: Անդրադառնալով Իրաքում եզդիների մերօրյա կոտորածին, գրողը նկատեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում բազմաթիվ են թուրքերն ու ադրբեջանցիները: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ դժվարությամբ արձագանքեց խնդրին, երբ պարտավոր էր հենց առաջին օրը ոտքի կանգնել ու ամբողջ աշխարհին ասել՝ նույն գործընթացը շարունակվում է, զգուշացեք, շուտով ձեր տուն են մտնելու:
Հետաքրքրվեցի՝ որտեղի՞ց են քաղված «Հայաստանը՝ 1878-1918 թթ.» ֆիլմում ներկայացված տվյալները եղեռնի զոհ դարձած բնիկ ժողովուրդների մասին:
Գրողը նշեց, որ թեման գիտականորեն չի մշակվել, խորությամբ չի ուսումնասիրվել պատմաբանների կողմից: Ֆիլմում տեղ գտած թվերը քաղված են գրքերից, հուշագրություններից, մասնավոր զրույցներից: «Եղեռնազոհ հայերի թվի մասին նույնպես ճշգրիտ տվյալ չկա»,- նկատեց նա:
Նշենք, որ ԱԺ-ում օրերս մշակված նախագիծը դժգոհության ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհի եզդիների շրջանում: Վահան Տեր-Ղազարյանի խոսքով՝ այս թեմայի շուրջ կարծիք հայտնելու իրավունք ունեն նախ և առաջ Արցախյան ազատամարտին մասնակից և Եռաբլուրում հանգչող եզդի մարտընկերները:
Նկատեցի, որ դա հարցի զգայական կողմն է: «Զգայական կողմն իրականում այնքան կարևոր է, զգայականը հաշվապահություն չէ, որը կարող է քանդել ամեն ինչ»,- եզրահանգեց զրուցակիցս:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ